Հալեպում կառավարական զորքեր չեն մնացել, ապստամբների առաջխաղացումը շարունակվում է ռուսական օդային հարվածների ներքո. BBC

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպը և շարունակում են իրենց առաջխաղացումը դեպի հարավ։ Ռուսական ինքնաթիռները շարունակում են հարվածել Ասադի ռեժիմի կողմից չվերահսկվող տարածքները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիր ուժերը գտնվում են Սիրիայի չորրորդ ամենամեծ քաղաքի՝ Համայի մոտ գտնվող գյուղերում, հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):

SOHR-ի դիտորդները հայտնել են, որ Բաշար ալ-Ասադի կառավարությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում զգալի ուժեր է ուղարկել և պաշտպանական գիծ է ստեղծում Թայբաթ ալ-Իմամ քաղաքում և հյուսիսային Համա նահանգի Խաթաբ և Սուրան գյուղերում, ինչպես նաև նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Սուքայլաբիա և Մահրադա քրիստոնեաբնակ քաղաքներում։
Ինչպես AFP-ին հայտնել է SOHR-ը, կառավարական զորքերը դուրս են եկել Հալեպից: Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է սիրիական ընդդիմության՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման և թուրքամետ կազմավորումների կողմից։ Բացառություն են կազմում Հալեպի շրջանները, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկողության տակ։
Իդլիբն ու Համան գտնվում են Հալեպի հարավում։ Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են պահպանում հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքի և շրջակայքի մեծ մասի նկատմամբ:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է հակահարձակում սկսել ապստամբ ուժերի դեմ: Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները նոր ավիահարվածներ են հասցրել ընդդիմության զինյալներին հյուսիսային Իդլիբ և Համա նահանգներում։

Ըստ SOHR-ի՝ ռուսական ավիացիան հինգ անընդմեջ հարված է հասցրել Իդլիբի շրջաններից մեկում գտնվող փախստականների ճամբարին, ինչի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել։
Ավելի ուշ SOHR-ը հաղորդել է, որ ռուսական ինքնաթիռները չորս ավիահարված են հասցրել Հալեպի համալսարանական հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի երեկոյան զեկույցում հիվանդանոցի վրա հարձակման մասին խոսք չկա: Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրթիռներով և ռումբերով հարվածներ են հասցվել Հալեպ, Համա և Իդլիբ նահանգներին։
2019 թվականին «New York Times»-ը փաստագրել է ռուսական թիրախավորված օդային հարվածները Սիրիայում չորս հիվանդանոցների վրա, որոնց ճշգրիտ կոորդինատները նրան տրվել էին նախապես՝ հատուկ նման հարձակումներից խուսափելու համար։
Հալեպը սիրիական ապստամբների առանցքային հենակետն էր մինչև 2016 թվականը, երբ այն ընկավ կառավարական ուժերի կողմից, որոնք աջակցում էին ռուսական ծանր օդուժին: Սիրիացի ապստամբները (ի տարբերություն, օրինակ, ուկրաինական կանոնավոր բանակի) երբեք չեն ունեցել հակաօդային պաշտպանություն, ինչը թույլ է տվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերին չվախենալ, որ իրենց ինքնաթիռները կխոցվեն։
BBC-ն նշում է, որ պարզ չէ, թե արդյոք ապստամբները կկարողանան պահպանել սիրիական տարածքները, որոնք նրանք այժմ գրավել են, Ասադի ուժերի և նրա դաշնակիցների կողմից օդային տարածքի վերահսկողության պայմաններում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի