Իրանի միջուկային զենքի տարածումը «կրիտիկական սպառնալիք» է առաջիկա ամիսներին. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ

Լուրեր

20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
Բոլորը

Իրանի միջուկային զենքի տարածման վտանգը լուրջ սպառնալիք է առաջիկա ամիսներին, և Ֆրանսիան ու Բրիտանիան ռազմավարություն են մշակում դրան նախապատրաստվելու համար․ ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նիկոլա Լերները․ գրում է Reuters-ը։

«Մեր ծառայություններն աշխատում են կողք կողքի՝ առաջիկա ամիսներին դիմակայելու այն, ինչը, անկասկած, սպառնալիքներից մեկն է, եթե չասենք ամենամեծ սպառնալիքը՝ Իրանում միջուկային զենքի հնարավոր տարածումը», – ասել է Լերները Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բրիտանացի իր պաշտոնակցի՝ Ռիչարդ Մուրի հետ միասին:

«Հետախուզությունը վճռորոշ կլինի, որպեսզի մեր իշխանություններին հնարավորություն ընձեռվի ճիշտ որոշումներ կայացնել և ճիշտ ռազմավարություն ընտրել»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Մուրը, որը հայտնի է որպես MI6, կրկնել է մեկնաբանությունը․ «Ռեժիմի միջուկային հավակնությունները շարունակում են սպառնալ մեզ բոլորիս, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բարեկամներին»։

Մինչդեռ, հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և պատրաստ է բանակցել։

 

Նյութը պատրաստեց Անահիտ Խաչատրյանը