Կրեմլը՝ Մոսկվա Ասադի այցի լուրերի և Սիրիայում թուրքամետ ուժերի՝ դեպի Հալեպ առաջխաղացման մասին

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստան ենթադրյալ ժամանման մասին տելեգրամյան ալիքներում տարածվող հաղորդագրությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես ոչինչ չունեմ ասելու այդ հարցի վերաբերյալ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողների հարցին՝ հաստատելու որոշ տելեգրամ-ալիքների հաղորդումներն այն մասին, որ Ասադն այցով գտնվում է Մոսկվայում։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլը Դամասկոսի կողմից վերահսկվող Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում սահմանադրական կարգի շուտափույթ հաստատման օգտին։

«Իհարկե, դա ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ այս տարածաշրջանում։ Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ Սիրիայի իշխանություններն արագ կարգուկանոն հաստատեն այդ շրջանում և վերականգնեն սահմանադրական կարգը»,-նշել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր Հայեթ Թահրիր ալ-Շամ (HTS) զինված խմբավորումը և դաշնակից ուժերը շարունակում են գրոհել Հալեպի ուղղությամբ։ Նրանք մոտեցել են Հալեպի ծայրամասերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի