ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ օգնության փաթեթ է տրամադրում․ Կիևը կստանա 275 միլիոն դոլարի զենք և զինտեխնիկա։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինային օգնության հերթական փաթեթի հատկացումը տեղի է ունենում այդ երկրին աջակցության ընդլայնման շրջանակներում, ինչի մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպման նախօրեին։

Այդ ժամանակ Բայդենը ՊՆ-ին հանձնարարել էր 5,5 միլիարդ դոլարի օգնություն ուղղել Ուկրաինա Կոնգրեսի կողմից հաստատված միջոցներից, որպեսզի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը նրա վարչակազմը կարողանա «ամբողջությամբ օգտագործել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները՝ աջակցելու համար ամերիկյան սարքավորումների կրճատմանը հօգուտ Ուկրաինայի, իսկ հետո համալրել ԱՄՆ-ի պահուստները»։

Նույն օրը՝ սեպտեմբերի 26-ին, Սպիտակ տունը հայտնել էր, որ Պենտագոնը Կիևին  2,4 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։

Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ փաթեթը ներառելու է զինամթերք HIMARS հրթիռային համակարգերի համար՝ 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, 81 մմ և 60 մմ տրամաչափի ականանետներ, էլեկտրական սարքավորումներ F-16 կործանիչների համար, TOW հակատանկային կառավարվող հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային զենքերից պաշտպանության միջոցներ, հակահետևակային ականներ, պահեստամասեր, օժանդակ սարքավորումներ, ծառայություններ, ուսուցում և տրանսպորտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի