Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։ Պաշտոնական այցով Անկարա ժամանած Հիլիին Գյուլերը ՊՆ-ում դիմավորել է պաշտոնական արարողությամբ, որից հետո նախարարները մամուլի համար փակ բանակցություններ են վարել։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Eurofighter կործանիչների հարցը, որոնք նախատեսում է գնել Թուրքիան։

Նշվում է, որ Հիլին այցի շրջանակում այցելել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության գործարանի (TAI) Քահրամանկազանի օբյեկտներ։ Նա ուսումնասիրել է HÜRJET-ի երկրորդ նախատիպը, որն իր առաջին թռիչքն իրականացրել է վերջերս։

«Մենք հնարավորություն ունեցանք նախարարին ցույց տալ մեր ազգային մարտական ​​ինքնաթիռները՝ KAAN, մեր ռեակտիվ ուսումնական ինքնաթիռները՝ HÜRJET, AKSUNGUR, ANKA և ANKA-III», – ասել է Թուրքիայի ռազմարդյունաբերության  կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի