Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային

Լուրեր

20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի կողմից կազմակերպված բողոքի ցույցի կապակցությամբ։ Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, որտեղ տասնյակ ցուցարարներ քննադատել էին Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու համար։

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե երկրում մարդու իրավունքները լիովին պաշտպանված են։

«Ընդհանուր առմամբ, անընդունելի է ադրբեջանա-հայկական անցյալ հակամարտության վերաբերյալ որևէ պնդում անել՝ առանց այդ հարցերի մասին տեղյակ լինելու»,- հայտարարել է Հաջիզադեն։

Ի դեպ, այս տարեսկզբին Ադրբեջանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ իր մտահոգությունը հայտնելով Նիդերլանդներում Թունբերգի ձերբակալման կապակցությամբ։

«Այդ հայտարարությունն արվել է՝ հաշվի առնելով, որ նա ակտիվ է կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Թունբերգը քննադատել է Բաքվում COP-ի անցկացումը, իսկ Ադրբեջանը բնութագրել որպես «ռեպրեսիվ, օկուպացիոն պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել և շարունակում է ճնշել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը»։ Նա Ադրբեջանին մեղադրել է գագաթնաժողովը որպես «իր հանցագործությունները և մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու հնարավորություն» օգտագործելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի