Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել․ Թբիլիսիում Գրետա Թունբերգը բողոքի ցույց է անցկացրել Բաքվում COP29-ի դեմ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Շվեդ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսում ցույց է կազմակերպել Բաքվում անցկացվող COP29 համաժողովի դեմ՝ հայ, ադրբեջանցի և վրացի ակտիվիստների հետ, փոխանցում է OCMedia-ն։

AP-ի հաղորդմամբ՝ Թունբերգը և մի շարք այլ ակտիվիստներ պնդում են, որ Ադրբեջանն արժանի չէ ընդունելու կլիմայի վերաբերյալ բանակցությունները՝ իր ռեպրեսիվ քաղաքականության պատճառով: Թունբերգն Ադրբեջանը բնութագրել է որպես «ռեպրեսիվ, օկուպացիոն պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել և շարունակում է ճնշել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը»։ Նա Ադրբեջանին մեղադրել է գագաթնաժողովը որպես «իր հանցագործությունները և մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու հնարավորություն»։

«Այս իրավիճակում մենք նրանց ոչ մի լեգիտիմություն չենք կարող տալ, այդ իսկ պատճառով մենք կանգնած ենք այստեղ և ասում ենք «Ո՛չ» կանաչ լվացմանը (greenwashing) և «Ո՛չ» ադրբեջանական ռեժիմին»,- ասել է նա՝ հայտարարելով, որ կլիմայի փոփոխության կոնֆերանսի անցկացումն «ավտորիտար նավթային պետությունում աբսուրդ է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակտիվիստուհին բոլորին հրավիրել էր միանալու ակցիային՝ նշելով, որ Ադրբեջանը, օգտագործելով COP29-ը որպես շղարշ, խստացնում է կեղծ կանաչ օրակարգը, ուժեղացնում իր իշխանությունը և սրում տարածաշրջանային լարվածությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի