Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Պետական բյուջեի միջոցներով դպրոցների և մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել ավելի սեղմ ժամկետում։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-ն որոշման մեջ։

«ՀՀ կառավարության 2024թ. հոկտեմբերի 31-ի 1729-Ն որոշմամբ նախ հստակեցվում է ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը՝ բացառություն սահմանելով դպրոցների և մանկապարտեզների համար։ Այսպիսով՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետք է նախորդի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանը։ Սակայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորորգման ծրագրերի դեպքում հնարավորություն է ստեղծվում նշված փորձաքննություններն իրականացնել զուգահեռ և քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրամադրել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը»,– ասված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ կառուցապատողին կտրամադրվի շինարարության թույլտվություն՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացության տրամադրմանը հաջորդող օրվանից։

«IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունը տևում է 3 և ավելի ամիս, ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման ժամկետով, իսկ շինթույլտվության տրամադրման համար սահմանված է 15-օրյա ժամկետ, սակայն գործնականում ավելի երկար է տևում։ Մինչդեռ դպրոցների և մանկապարտեզների դեպքում գործընթացները զուգահեռաբար իրականացնելով՝ ակնկալում ենք, որ կկրճատվի փաստաթղթային փաթեթների շրջանառության, ամփոփման համար ծախսվող ժամանակը։ Հետևաբար շինարարական աշխատանքները մոտ 1-2 ամիս ավելի շուտ կմեկնարկեն։ Արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու կառավարության ծրագրի ժամանակին իրագործման համար»,– նշել է Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության խորհրդական Անդրանիկ Մուրադյանը։

Այն դեպքերում, սակայն, երբ համայնքի ղեկավարի որոշումից հետո 6 ամսվա ընթացքում չներկայացվի նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացություն, Քաղաքաշինության կոմիտեն և համայնքի ղեկավարը անվավեր կճանաչեն համապատասխանաբար՝ ճարտարապետաշինարարական նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը և շինարարության թույլտվությունը։