Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի բոլոր առարկությունները

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Արդարադատության միջազգային դատարանն այսօր կայացրել է իր վճիռը Ադրբեջանի կողմից բարձրացված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման գործով նախնական առարկությունների վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Որպես Դատարանի իրավասության հիմք՝ Հայաստանը վկայակոչել է Դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 1-ին կետը և CERD-ի 22-րդ հոդվածը, որին երկու պետություններն էլ կողմ են։
2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել դատարանի իրավասության դեմ։

Այսօր կայացրած վճռով Դատարանը մերժում է Ադրբեջանի կողմից ներկայացված երկու նախնական առարկությունները։ Իր առաջին նախնական առարկության մեջ Ադրբեջանը պնդել էր, որ դատարանը իրավասություն չունի CERD-ի 22-րդ հոդվածի համաձայն, քանի որ այդ դրույթով սահմանված բանակցությունների նախապայմանը չի բավարարվել:

Այսօրվա վճռում, հաշվի առնելով փոխանակված նամակագրությունը և կողմերի միջև 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումները, Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանը իրական փորձ է կատարել վեճը լուծելու նպատակով քննարկումների մեջ մտնելու Ադրբեջանի հետ, և որ բանակցություններն ապարդյուն են դարձել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 16-ը, այն օրը, երբ Հայաստանը ներկայացրեց իր դիմումը։
Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ սույն գործում բավարարված է բանակցությունների նախապայմանը, և որ Ադրբեջանի առաջին նախնական առարկությունը պետք է մերժվի։ Իր երկրորդ նախնական առարկության մեջ Ադրբեջանը պնդել է, որ Հայաստանի որոշ պահանջներ չեն մտնում Դատարանի իրավասության շրջանակում՝ համաձայն CERD-ի 22-րդ հոդվածի, քանի որ դրանք հիմնված չեն 1-ին հոդվածի պարբերությունում թվարկված ռասայական խտրականության արգելված հիմքերից որևէ մեկի վրա:
Իր վճռում Դատարանը ընդգծում է, որ թեև CERD-ի կողմից տրամադրված ռասայական խտրականությունից պաշտպանությունը շարունակում է կիրառվել զինված հակամարտությունների ժամանակ, սույն գործով նրա իրավասությունը սահմանափակվում է CERD-ի շրջանակներում Հայաստանի պահանջներով: Այս լույսի ներքո Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք Հայաստանի կողմից բողոքարկվող կոնկրետ գործողությունները կարող են խտրական վերաբերմունք սահմանել՝ ելնելով զոհերի հայկական ազգային կամ էթնիկ ծագումից։
Ինչ վերաբերում է Հայաստանի այն պնդումներին, որ Ադրբեջանը քաղաքացիական կամ Հայաստանի զինված ուժերի անդամ էթնիկ հայերին ենթարկել է սպանության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի` նրանց հայկական ազգային կամ էթնիկ ծագման հիման վրա, դատարանը հիշեցնում է, որ CERD-ը տարբերություն չի դնում զինված ուժերի և քաղաքացիական անձանց միջև։
Այն եզրակացնում է, որ Հայաստանի կողմից ենթադրյալ արարքները կարող են խտրականություն առաջացնել զինված ուժերի անդամների և քաղաքացիական անձանց նկատմամբ՝ «հիմնված» նրանց հայկական ազգային կամ էթնիկ ծագման վրա, որն իրականացվում է 2(1) հոդվածով պաշտպանված իրավունքներին միջամտելու նպատակով՝ CERD-ի 4 (ա) և 5 (բ) կետերը:
Այնուհետև, հաշվի առնելով սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանի պահանջների վերլուծության մեջ շարադրված պատճառները, դատարանը գտնում է, որ Հայաստանի կողմից ներկայացված ենթադրյալ արարքները՝ կապված էթնիկ հայ քաղաքացիների կամայական կալանավորման և բռնի անհետացման հետ, կարող են նաև խտրական լինել։ «Հայկական ազգային կամ էթնիկ ծագման վրա հիմնված» վերաբերմունք, որն իրականացվում է CERD-ի 2-րդ և 5-րդ հոդվածներով պաշտպանված իրավունքներին միջամտելու նպատակով։
Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի վերոհիշյալ պահանջները մնում են CERD-ի շրջանակում, և որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությունը դատարանի իրավասության վերաբերյալ պետք է մերժվի։
Նշվում է, որ վճիռը վերջնական է՝ առանց բողոքարկման իրավունքի և կողմերի համար պարտադիր է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի