Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Լուրեր

20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովին՝ ընտրություններին «ապօրինի և կանխամտածված միջամտության» պատճառով։ Գերատեսչությունը նաև մեղադրել է Մոսկվային օդային տարածքը խախտելու մեջ՝ Մոլդովայի տարածքում երկու ռուսական անօդաչու թռչող սարք ընկնելու կապակցությամբ։

Միաժամանակ, Օլեգ Օզերովը հայտարարել է, որ իրեն ԱԳՆ չեն կանչել, նա եկել է «պլանավորված հանդիպման»։

Ըստ Մոլդովայի ԱԳՆ-ի՝ բողոքի նոտան տրվել է այն պատճառով, որ Ռուսաստանը փորձել է «խեղաթյուրել նախագահական ընտրությունների և հանրաքվեի արդյունքները» եվրաինտեգրման վերաբերյալ, ինչպես նաև «խարխլել և ապալեգիտիմացնել Մոլդովայի Հանրապետության ժողովրդավարական գործընթացը»։

«Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մոլդովայի Հանրապետության օդային տարածքի խախտումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 10-ին երկու ռուսական անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ մեկը՝ Կաուզենի շրջանում և մյուսը՝ Ռիսկանիում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մոլդովան կատարվածը համարել է «ոչ բարեկամական ժեստ»։

Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն Ռուսաստանին մեղադրել է նոյեմբերի 3-ին կայացած երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին «զանգվածային միջամտության» մեջ։ Նա մանրամասներ չի հայտնել։ Կրեմլն այս մեղադրանքներն անվանել է անհիմն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի