Նախագահն աշխատավայրում է. խոսնակ
Քաղաքականություն
11.11.2024 | 20:21Վահագն Խաչատուրյանը բնականոն հունով աշխատում է. այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ նախագահը հիվանդանոց է տեղափոխվել:
«Նախագահը առավոտյան եկել է աշխատանքի, հիմա էլ աշխատավայրում է, բնականոն կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»,- ասաց Մարգարյանը:
Արփի Հակոբյան