Համոզված եմ, որ կարող ենք իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեդիայի գործընկերոջը

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդի հետ հանդիպմամբ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Ոլորտային համագործակցության խթանման նպատակով առանձնանշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ուղղությունները։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Սա իմ երրորդ այցն է Շվեդիա, բայց առաջինը երկկողմ ձևաչափով։ Շնորհակալ եմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների համար՝ միտված մեր երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների ու հետաքրքրությունների վրա։

Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ մեր գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրի, գործարար կապերի, մարդկանց միջև շփումների հետագա խթանման նպատակով։»Ըստ աղբյուրի՝ հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին և նոր հավակնոտ օրակարգի հետագա զարգացման հնարավորություններին:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատման գործընթացում արձանագրված համաձայնությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։Նշվում է, որ տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ»-ին, որի կյանքի կոչումը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով արդյունավետորեն կավելացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը։