ԵՄ ութ երկրների պատվիրակություններին Թբիլիսիում դիմավորել են ԵՄ դրոշների ներքո կազմակերպված հանրահավաքով

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

«Daitove» շարժման անդամներն այսօր հանրահավաք են անցկացրել Թբիլիսիի նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք ողջունել են ԵՄ անդամ ութ երկրների խորհրդարանական պատվիրակությունների անդամներին, փոխանցում է News Georgia-ն։

Նշվում է, որ նպատակն էր «եվրոպացի ընկերներին ցույց տալ, որ վրաց ժողովուրդը պայքարում է գողացված ընտրությունները վերադարձնելու համար»։ Ակցիան ընթացել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մասնակցությամբ հանդիպմանը զուգահեռ։

Բանակցություններից հետո պատվիրակության որոշ անդամներ դուրս են եկել հավաքվածների մոտ՝ շփվելու նրանց հետ։ Մասնակիցները «ողջունել են Գերմանիայի Բունդեսթագի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթին՝ որպես հին ծանոթի». գարնանը նա Թբիլիսիում մասնակցել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի։

Թբիլիսի ժամանած խորհրդարականների խմբում ընդգրկված են եղել նաև Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել պատվիրակության հետ։ Որպես պատճառ նա նշել է «պատվիրակության որոշ անդամների ոչ բարյացակամ վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ» և այցը համարել է կողմնակալ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի