Ռուսական բանակը Կրիվոյ Ռոգում հարվածել է հինգ հարկանի շենքի. առնվազն 8 վիրավոր կա, այդ թվում՝ 2 երեխա

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրիվոյ Ռոգում ռուսական բանակի հարվածի հետևանքով փլուզվել է հինգ հարկանի շենքի մուտքը, գրել է Դնեպրոպետրովսկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ տուժել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

«10-ամյա աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, միջին ծանրության վիճակում գտնվող 11-ամյա տղան հոսպիտալացվել է»,- նշել է նա՝ հավելելով, որ փլատակների տակ դեռևս մարդիկ կարող են լինել։

Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը գրել է, որ բնակելի տարածքի վրա հարձակումն իրականացվել է «բալիստիկ հրթիռով»։

Հոկտեմբերի վերջին էլ Կրիվոյ Ռոգի բնակելի շենքի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի