ՀՖՖ-ի կողմից չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում․ հայտարարություն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքին։

«Առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմին:

Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Ուստի կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում:

Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից:

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆուտբոլային ֆան-շարժումները չեն կարողանում տոմսեր ձեռք բերել հավաքականի խաղի համար։