Շոլցը հայտարարել է «շուտով» Պուտինի հետ բանակցելու մտադրության մասին

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Կիևի և այլ կողմերի մասնակցությամբ։ Այս մասին նա ասել է գերմանական ARD հեռուստաալիքի Caren Miosga հաղորդման ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։

«Այո՛, ես պատրաստվում եմ խոսել Ռուսաստանի նախագահի հետ, երբ հարմար պահը լինի։ Բայց ես պատասխանատու քաղաքական գործիչ եմ, դա միայնակ չեմ անի»,- ասել է Շոլցը՝ նշելով, որ մտադիր է «շուտով» վերսկսել բանակցությունները։

Նրա խոսքով՝ մինչ ՌԴ նախագահի հետ երկխոսություն սկսելը, մի շարք շփումներ կհաստատվեն և բանակցություններ կվարվեն այլ կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ։

«Ուկրաինան կարողացել է հույսը դնել մեզ վրա, և նա չպետք է վախենա, որ իրեն մենակ կթողնեն, սրա հետ մեկտեղ, ամեն ինչ կարվի այս պատերազմի սրումը կանխելու համար։ Եվ, իհարկե, մենք պետք է տեսնենք՝ կա՞ ճանապարհ պարզելու՝ արդյո՞ք այս պատերազմը պետք է անվերջ շարունակվի, թե՞ կարելի է գտնել դրան վերջ դնելու ուղիներ»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Երկու երկրների ղեկավարների վերջին զրույցը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ Շոլցը Պուտինին կոչ է արել զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից և անցնել հակամարտության դիվանագիտական լուծում գտնելուն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի