Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
Քաղաքականություն
07.11.2024 | 19:37Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այն անցկացվել է փակ ձևաչափով:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի, Լատվիայի առաջնորդները:
Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: