Ադրբեջանը կշարունակի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ուղղությամբ․ Ալիևը շնորհավորել է Թրամփին

Լուրեր

09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ընտրություններում Ձեր վստահ հաղթանակը բարեկամ ամերիկյան ժողովրդի մեծ աջակցության և վստահության ակնհայտ արտահայտությունն է անձամբ Ձեր և Ձեր քաղաքական գծի նկատմամբ։ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների համակողմանի զարգացմանը»,- ասվում է նամակում։

Ալիևն ընդգծել է, որ «Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության շարունակական և հետևողական զարգացմանը»։

«Մենք կարծում ենք, որ Ձեր նախագահության նոր շրջանի ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն և կսահմանվեն համագործակցության նոր ոլորտներ։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու Ադրբեջան-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները, առաջ մղելու մեր գործընկերությունը՝ հիմնված մեր երկրների ազգային շահերի, այդ թվում՝ ազգային անվտանգության շահերի վրա»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի