Զելենսկին շնորհավորել է Թրամփին «տպավորիչ» հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ «ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ»։

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը համաշխարհային հարցերի վերաբերյալ «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Հենց այս սկզբունքն է, որ իսկապես կարող է մոտեցնել արդար խաղաղությունն Ուկրաինայում։ Հուսով եմ, որ միասին մենք այն կյանքի կկոչենք»,- գրել է Զելենսկին X-ում։

Նա հավելել է, որ Կիևը շահագրգռված է զարգացնել փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որը օգուտ կբերի  երկու ժողովուրդներին։

«Ուկրաինան, որպես Եվրոպայի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկը, հավատարիմ է Եվրոպայում և անդրատլանտյան համայնքում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովմանը մեր դաշնակիցների աջակցությամբ: Ես անհամբերությամբ սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի