Հայաստանում գործող բոլոր ֆան ակումբների ջանքերով դադարեցվել են ՀՊԼ 14-րդ տուրի բոլոր հանդիպումները․ հայտարարություն

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՖԱՖ-ի հայտարարությունից տեղեկանում ենք, որ անցնող շաբաթվա ընթացքում, միասնական պայքարի և համախմբվածության շնորհիվ Հայաստանում գործող բոլոր ֆան ակումբների ջանքերով իրականացված ակցիաների արդյունքում դադարեցվեցին ՀՊԼ 14-րդ տուրի բոլոր հանդիպումները։

«Ակցիաների նպատակն էր ցույց տալ, որ ֆան ակումբների միասնական պայքարի արդյունքում ՀՖՖ-ի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներն ու խաղերը կարող են խաթարվել, ինչպես նաև այս ակցիաների միջոցով փորձեցինք ՀՊԼ բոլոր ակումբներին ցույց տալ, որ ֆուտբոլի խնդիրը բոլորինս է։

Ցավոք պիտի փաստենք, որ ՀՖՖ ղեկավարությունը դիմեց հին մեթոդներին և հանրային դժգոհությունների ու պահանջների մասով հետևություններ անելու փոխարեն տեքստեր ուղարկեց ակումբներին և ՀՖՖ հիմնադիր անդամ ՀԿ-ներին, որոնք էլ տառերի և կետադրական նշանների ճշտությամբ այդ տեքստերը տեղադրեցին իրենց մեդիա հարթակներում, գուցե շտապողականությունն ու ցայտնոտն էր պատճառը, որ այդ «անվերապահ աջակցության ցուցադրության հայտարարությունը» վերագրվեց անգամ ակումբների, որոնք նույնիսկ ծանոթ չէին տեքստին ու չէին «ստորագրել» դրա տակ, ապա մի քանի անգամ ջնջել և կրկին հրապարակելուց հետո ունեցանք աջակիցների վերջնական ցանկը։

Հիմնադիր ՀԿ-ներից որոշները մահակից կամ ՀՖՖ-ից ունեցած կախվածությունից ելնելով չխորշեցին ու խախտեցին «Արդար խաղի» կանոնները ոչ կոռեկտ ձևակերպումներ տալով իրենց մրցակից և հայկական ֆուտբոլում լուրջ կշիռ ունեցող ակումբների հասցեին։

Ակնհայտ է նաև, որ ՀՖՖ ղեկավարության կողմից պառակտման երանգ հաղորդելու և թշնամանք սերմանելու փորձ է արվում։ Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ այս շարժման նպատակը պառակտումն ու թշնամանք սերմանելը չէ, այլ բացառապես հայկական ֆուտբոլի առողջացումը։ Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ ցանկանում ենք հանդիպել այդ հայտարարության տակ ստորագրած ՀՊԼ ակումբների ղեկավարների կամ պատասխանատուների հետ, ունենք հարցեր վերոնշյալ հայտարարության տարբեր կետերի շուրջ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից մինչև կանանց ֆուտբոլ և ֆուտզալ, ինչպես նաև քննարկելու ՀՖՖ-ից կախվածությունից դուրս գալու ուղիները։

Մեր` հանուն հայկանան ֆուտբոլի պայքարը շարունակվում է, մենք պատրաստ ենք ավելիին, մեր ֆուտբոլային և ֆանատական գործիքակազմն անսպառ է։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր ակումբներին, անհատներին և երկրպագուներին, որոնք կիսում են մեր մտահոգությունները և միանում մեր պայքարին»,- ասված է ՖԱՖ-ի հայտարարությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական ակումբների ֆան-շարժումները միացել են ՖԱՖ-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։