Քամալա Հարիսը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը փոստով վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում: Նա նշել է, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները «լարված» են լինելու՝ միաժամանակ վստահություն հայտնելով իր հաղթանակի կապակցությամբ, գրում է CNN-ը։

«Իմ քվեաթերթիկը Քալիֆորնիայի ճանապարհին է: Ես վստահում եմ համակարգին, այն տեղ կհասնի»,- ասել է նա լրագրողներին Դեթրոյթում:

Քամալա Հարիսը նաև կոչ է արել ամերիկացիներին անպայման գնալ ընտրատեղամասեր։ Քաղաքական գործիչը նշել է, որ յուրաքանչյուր ձայն նշանակություն ունի և կարող է որոշիչ դառնալ։ Նա հիշեցրել է քաղաքացիներին առաջիկա քվեարկության շրջանակում ինտերնետ ռեսուրսներից օգտվելու հնարավորության մասին:

Ֆլորիդայի համալսարանն ավելի վաղ հայտնել էր, որ ավելի քան 75 միլիոն ամերիկացիներ արդեն օգտվել են վաղաժամկետ քվեարկության իրենց իրավունքից:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի