Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի․ նախարարն ընդունել է Ալեքսանդր Ռատներին,

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է․ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին, որին նախարարությունում ընդունել է քննարկելու համար Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր:

«Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,– ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Երևանում մրցաշարի անցկացման հանգամանքը կարևորել ոչ միայն պատշաճ կազմակերպման և լավագույնս ներկայանալու, այլև մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացման առումով:

Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ Ալեքսանդր Ռատներն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու մրցաշարի անցկացման պայմաններին։