Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Լավրով

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի համաժողովում։

«Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում։ Հարավային Կովկասում նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում կստորագրվի գործընկերության շուրջ նորացված համաձայնագիր, որտեղ զգալի ուշադրություն կհատկացվի պաշտպանության հարցերին։

«Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հիմնական գործոնը կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը։ Այն պատրաստվում է ստորագրման մոտ ժամանակներս: Այնտեղ կհաստատվի կողմերի ձգտումը դեպի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության բնագավառում և փոխգործակցություն՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով խաղաղության ու անվտանգության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի