Իսրայելում Իրանի օգտին լրտեսության կասկասծանքով ադրբեջանցիներ են ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ իսրայելցի զույգի է կալանավորել, որոնք կասկածվում են Իրանի օգտին լրտեսության մեջ։ Այս մասին հաղորդել է AP-ն, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

«Իսրայելցիներին հավաքագրելու՝ Իրանի ջանքերը տապալումը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության և Իսրայելի ներքին անվտանգության գործակալության հայտարարության մեջ:

Նշվում է, որ կենտրոնական Լոդ քաղաքից զույգը ներգրավված է եղել «ազգային ենթակառուցվածքների, անվտանգության կայքերի և կին ակադեմիկոսին հետևելու» հետախուզական տվյալների հավաքագրման մեջ։

«Ռաֆայել ու Լալա Գուլիևները (ադրբեջանցիներ)՝ Լոդի բնակիչներ, ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանք առաջադրանքներ են կատարել իրանական բջջի անունից, որն Իսրայելում հավաքագրում է Կովկասի երկրներից իսրայելցիների»,- ասվում է հայտարարությունում։

Ըստ ոստիկանության՝ զույգին հավաքագրել է ադրբեջանցի Էլշան (Էլհան) Աղաևը, որը հանդես է գալիս Իրանի պաշտոնյաների անունից: Անհասկանալի է, սակայն, արդյո՞ք Աղաևը գտնվում է Իսրայելում:

Նշվում է, որ Գուլիևները հսկողություն են իրականացրել իսրայելական «զգայուն վայրերի», այդ թվում՝ Մոսադ լրտեսական ծառայության կենտրոնակայանի նկատմամբ, և տեղեկություններ են հավաքել Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում աշխատող ակադեմիկոսից:

Հիշեցնենք, որ օրերս էլ Իսրայելում Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով ծնունդով Ադրբեջանից յոթ քաղաքացիներ էին ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի