Ադրբեջանի կառավարությունը տեղական ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին հրահանգներ է տվել Վրաստանում ընտրությունների արդյունքները մեկնաբանելու վերաբերյալ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում գրանցված հասարակական կազմակերպությունները և տեղական լրատվամիջոցները հրահանգներ են ստացել՝ ինչպես մեկնաբանել ընտրությունների արդյունքները։ Ադրբեջանական անկախ Mikroskop Media-ի տեղեկատվության համաձայն՝ հանձնարարականներն ուղարկվել են նախագահի աշխատակազմի կողմից, որը ներառում է հրահանգներ մի քանի առանցքային թեմաներով։

Հրահանգում ընդգծված հիմնական կետերն են՝

-Ընտրողները պատերազմի և հակամարտությունների փոխարեն ընտրեցին խաղաղությունը, զարգացումը, ավանդույթի և ազգային արժեքների տոնակատարությունը:

-Վրաստանի կառավարությունը պետք է  ավելի մեծ ուշադրություն դարձնի այն տարածքների խնդիրների լուծմանը, որտեղ ապրում են ադրբեջանցիներ։

-Վրաստանում ապրող ադրբեջանցիներն աջակցում են Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությանը, նախագահի դիրքորոշմանը և ադրբեջանա-վրացական հարաբերությունների ամրապնդմանը։

-Ընտրությունների արդյունքները զգալի հարված հասցրին Վրաստանում Արևմուտքի քաղաքականությանը և տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու նրա փորձերին։

-Եթե ընդդիմությունը հաղթեր, ապա «Արևմուտքի աջակցությունը վայելող» նախագահի հետ միասին տարածաշրջանը բաժանելու քաղաքականություն կլիներ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, հանձնարարականում ասվում է՝ հավանական է, որ, ի վերջո, այս երկիրը նույնպես գիտակցի իր պատկանելությունը տարածաշրջանին։

Հոկտեմբերի 26-ի ընտրություններից առաջ ադրբեջանական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներն արդեն քննադատում էին վրացական ընդդիմությանը։ Mikroskop Media-ի նախորդ դիտարկումը ցույց էր տվել, որ հեռուստատեսային ալիքները՝ AzTV-ն, Real TV-ն և ARB24-ը, մեղադրել են Արևմուտքին «Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ»:

Ինչպես են տեղական ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները հետևել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ թեզերին

«Respublika» թերթ – ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցն ուղղակիորեն օգտագործել է հրահանգի տեքստն իր հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ։

Վերնագիր՝ «Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի առաջատար քաղաքական ուժն է».

Հատված՝ «Ադրբեջանցի ընտրողները 7-8 տոկոս ձայն են տվել իշխող կուսակցությանը, ինչը վկայում է ընտրություններում նրանց զգալի ազդեցության մասին»։

AzerTAc լրատվական գործակալություն – Ադրբեջանի պետական ​​ լրատվական գործակալությունն անդրադարձել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին՝ հիմնվելով Ադրբեջանի ազգային հասարակական կազմակերպությունների ֆորումի նախագահ Ռամիլ Իսկանդերլիի հետ հարցազրույցի վրա։

Վերնագիր՝ «Ադրբեջանցիների ակտիվ մասնակցությունը վրացական ընտրություններին վճռորոշ դեր է խաղացել»։

Նույնական նախադասություններ, որոնք համընկնում են  հրահանգի հետ՝ «Ընտրությունների արդյունքները զգալի հարված են հասցրել Վրաստանում Արևմուտքի քաղաքականությանը և տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու նրա փորձերին», «Վրաստանում ապրում է 300 հազար ադրբեջանցի, և բոլոր շրջաններում, որտեղ նրանք ապրում են, ձայների տոկոսը բարձր է եղել», «Արևմուտքի ցանկությունն է՝ մասնատել տարածաշրջանը, բացել երկրորդ ճակատ և Վրաստանը վերածել Արևմուտքի գաղութի»։

«Sharg» թերթի առցանց տարբերակ – Այս թերթը երկու մասից բաղկացած հոդված է հրապարակել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որի երկրորդ մասում տեղ է գտել հարցազրույց տեղի քաղաքական վերլուծաբանի հետ։

Վերնագիր՝ «Ժողովուրդը խոսեց. Վրաստանում հեղափոխություն չի լինի»։

Նույնական նախադասություններ հրահանգի հետ՝ «Վրաստանի քաղաքացիները դեմ են եղել տարածաշրջանը մասնատելու և հակամարտություն հրահրելու Արևմուտքի քաղաքականությանը», «Եթե ընտրությունների արդյունքները տարբեր լինեին, ապա կլիներ տարածաշրջանը մասնատելու, երկրորդ ճակատ բացելու և այն Արևմուտքի գաղութի վերածելու քաղաքականություն՝ Արևմուտքին համահունչ նախագահի հետ միասինվ, «Հուսով ենք, որ այսուհետ Վրաստանի կառավարությունն ու իշխող կուսակցությունն ավելի սերտ կհետաքրքրվեն ադրբեջանցիների խնդիրներով և իրական քայլեր կձեռնարկեն դրանց լուծման ուղղությամբ»։

Report լրատվական գործակալություն – այն հրապարակել է ընտրությունների մեկնաբանություն։

Վերնագիր՝ «Ադրբեջանցիների ընտրությունը Վրաստանում՝ խաղաղություն, կայունություն, համագործակցություն, միասնություն»։

Հրապարակման հիմնական արտահայտությունները հրահանգից՝ նախագահը միավորվել է Արևմուտքի հետ; երկրորդ ճակատի բացում տարածաշրջանում; ադրբեջանցիների խնդիրներով իշխող կուսակցության ավելի սերտ հետաքրքրության հարց։

Trend լրատվական գործակալություն – Իր լուսաբանման մեջ լրատվականը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորների մեկնաբանությունները, որոնք սերտորեն համահունչ են կառավարության հանձնարարականին:

Վերնագիր՝ «Վրաստանը ջախջախում է արևմտյան երազանքները. մարդիկ ընտրում են ապագա բարգավաճումը»։

Պատգամավոր Ազեր Բադամով․ «Վրաստանի կառավարությունը, հավանաբար, կգնահատի ադրբեջանցիների հավատարմությունը պետությանը և կկենտրոնանա նրանց մտահոգությունների լուծման վրա»:

Պատգամավոր Վուգար Իսկանդերով. «Ադրբեջանցի ընտրողների ձայները կազմում են իշխող կուսակցության ընդհանուր ձայների մոտավորապես 7-8 տոկոսը»։

AzerTAc – Ադրբեջանի պետական ​​լրատվական գործակալության ընտրություններին առնչվող մեկ այլ նյութ է Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Հուսեյն Յուսիֆովի հետ հարցազրույցը։ Դրանում Հուսեյնովն ընդգծում է «ադրբեջանական մեծ դերը» «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի գործում։

Ադրբեջանական ՀԿ-ները հիմնականում Facebook-ում տարածել են գրառումներ, որոնք ընդգծում են էթնիկ ադրբեջանցիների դերը «Վրացական երազանքի» հաղթանակն ապահովելու գործում՝ նաև հորդորելով Վրաստանի կառավարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին: Երիտասարդ հայրենասերների միության նախագահ Մուգան Ալիևը և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին աջակցող «Ուլվի» հասարակական միությունը սոցցանցերում հրապարակել են հրահանգի ամբողջական տեքստը ճիշտ այնպես, ինչպես կա։

Այլ ՀԿ-ների թվում են, որոնք կիսվել են հրահանգներին բառացիորեն համապատասխանող գրառումներով, «Սոցիալական աջակցություննավաստիներին» հասարակական միությունը, «Ընտանեկան աշխարհ»-ը, «Իրավական աջակցություն ընտանիքներին» հասարակական միավորումը, Միգրացիայի զարգացման հասարակական միավորումը, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի Խոսքի ազատության ցանցի հասարակական միությունը, Աջակցություն Խանքենդիի (Ստեփանակերտի) տեղահանվածներին հասարակական միություը, Գրքի տուն միությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի