Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետի գլխավորությամբ կառավարության հրաժարականի կոչով բողոքի ցույց է անցկացվել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ստամբուլի դատարանը կալանավորել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP) Էսենյուրթի շրջանի քաղաքապետ Ահմեդ Օզերին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով։ Օզերը ձերբակալվել էր երեկ առավոտյան իր տանն իրականացված խուզարկությունից հետո։

Ստամբուլի բնակիչները գիշերը բողոքի ցույց են անցկացրել Չաղլայանի դատարանի մոտ, ուր բերվել է շրջանի ղեկավարը։ Դատարանի շենքի դիմաց հավաքվածները վանկարկել են՝ «Կալանքներն ու ձերբակալությունները մեզ չեն վախեցնի», նաև կառավարության հրաժարականի կոչեր հնչեցրել։ Հավաքի ժամանակ նաև հնչել են «Իմամօղլու, նախագա՛հ» կարգախոսներ։

«Դատարկ մեղադրական եզրակացություններ են օգտագործվում կերպարների սպանության համար։ Սա արդարությունը, օրենքը և ժողովրդավարությունը խարխլելու փորձ է։ Ի՞նչ խնդիր ունեք Ստամբուլի և նրա ժողովրդի հետ: Սա՞ եք հասկանում միասնություն, խաղաղություն և ներդաշնակություն ասելով: Ինչ եք կարծում՝ այս մտածելակերպով կկարգավորե՞ք տնտեսությունը, կվերականգնե՞ք երկրի համբավը։ Սա՞ է «Թուրքիայի դարի» ձեր տեսլականը»,- BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ  Էքրեմ Իմամօղլուն։

CHP-ի նախագահ Օզգյուր Օզելն էլ կոչ է արել այսօր տեղական ժամանակով 16:00-ին հավաքվել Էսենյուրթի քաղաքապետարանի շենքի մոտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի