Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է երկրի Կենտրոնական լրատվական գործակալությունը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ  փորձնական արձակում է իրականացրել։

«Այսօր ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը շատ կարևոր փորձարկում է անցկացրել։ Պետության ղեկավարի հրամանով իրականացված այս փորձնական արձակումը թարմացրել է ռազմավարական հրթիռի հզորության ռեկորդը և ցույց տվել ԿԺԴՀ-ի ռազմավարական զսպման ուժերի արդիականությունն ու հուսալիությունն ամենահզոր ուժով»,- ասվում է հրապարակման մեջ։

Հրթիռի փորձարկմանն անդրադարձել է նաև երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։

«Ներկայիս մեկնարկը հարմար ռազմական գործողություն է, որը համահունչ է մեր կամքի արտահայտությանը` պատասխանելու թշնամիներին, որոնք վերջին օրերին միտումնավոր սրում են իրավիճակը տարածաշրջանում և սպառնում ԿԺԴՀ-ի անվտանգությանը, նաև անհրաժեշտ գործընթաց մեր պետության ռազմավարական հարձակողական զինված ուժերի մակարդակը շարունակաբար առավելագույնս բարձրացնելու ճանապարհին»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Նա նշել է, որ «ԿԺԴՀ-ն ոչ մի դեպքում չի փոխի միջուկային զինված ուժերի հզորացման  իր կուրսը», և որ «թշնամիների վտանգավոր արկածախնդիր ռազմական գործողություններն ավելի են ընդգծում միջուկային զինված ուժերի ամրապնդման կարևորությունը»։

Հարավային Կորեայի զինվորականներն էլ հայտնել են, որ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 7:10-ին՝ Փհենյանի շրջանից դեպի Ճապոնական ծով: Հրթիռը ծովն է ընկել 87 րոպե անց, Հոկայդո քաղաքից շուրջ 200 կիլոմետր դեպի արևմուտք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի