Սարատովի օդանավակայանը փակ է ԱԹՍ-ների հնարավոր հարձակման վտանգի պատճառով
Քաղաքականություն
31.10.2024 | 13:07Սարատովի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ, հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ավելի վաղ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել էր, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման վտանգի մասին։
Միաժամանակ, նշվում է, որ տարածաշրջանի երկնքում անօդաչու թռչող սարքերի առկայության մասին տեղեկություններ չկան:
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի