ՌԴ-ն հարվածել է Խարկովում բազմահարկ բնակելի շենքի․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի 30-ի երեկոյան հարվածներ են հասցրել Խարկովում գտնվող ինը հարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 34-ը։ Այս մասին հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ 11-ամյա երեխա է մահացել։ Նրան փլատակների տակից դուրս են բերել գլխի վնասվածքներով և կոտրվածքներով, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Մյուս զոհի ինքնությունը պարզվում է։

Հարվածը հասցվել է կառավարվող ավիառումբի միջոցով։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարվածի հետևանքով շենքի չորս հարկն ամբողջությամբ ավերվել է։ Բակում այրվել են նաև մի քանի մեքենաներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով հարձակումը, կոչ է արել կանգնեցնել Ռուսաստանին։

«Գործընկերներն ամեն օր տեսնում են, թե ինչ է կատարվում, և այս պայմաններում նրանց հետաձգված յուրաքանչյուր որոշում նշանակում է առնվազն տասնյակ, նույնիսկ հարյուրավոր ռուսական ռումբեր: Նրանց որոշումները մեր մարդկանց կյանքերն են։ Այդ պատճառով մենք միասին պետք է կանգնեցնենք Ռուսաստանին և դա անենք հնարավոր ամբողջ ուժով»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի