Էրդողանի հրամանով՝ Ադրբեջանը չի ներառվել այն երկրների ցանկում, որտեղից Թուրքիա ներկրվող ապրանքների մաքսատուրքերը կբարձրացվեն

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Թուրքիան չի ավելացնի մաքսային ծախսերն Ադրբեջանից ներկրվող որոշ ապրանքների համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Resmi Gazete-ում հրապարակված որոշման մեջ։

Մասնավորապես, Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ բարձրացվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չհանդիսացող երկրներից պլաստմասսե արտադրանքի որոշակի տեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Բացառություն է արվել միայն Ադրբեջանի համար։

«Ներքին շուկայում հայրենական արտադրության տեսակարար կշիռն ավելացնելու և պահպանելու նպատակով որոշվել 50-ից 400 դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական պարտավորություն մտցնել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներից ճարպաթթուների, պոլիստիրոլի, պոլիէթիլենային միացությունների, տարբեր պլաստիկ խողովակների ներմուծման համար, բացառությամբ՝ Ադրբեջանի»,- ասվում է որոշման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի