Առաջիկայում կավարտվի Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը։ Այս  մասին Նախիջևանում Թուրքիայի Հանրապետության 101-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիպ Քայան։

Նա նշել է, որ Թուրքիայի կապերն Ադրբեջանի, մասնավորապես, Նախիջևանի հետ օրեցօր ընդլայնվում են։

«Մենք պարբերաբար աշխատում ենք Թուրքիայի և Նախիջևանի միջև կապերի ընդլայնման ուղղությամբ, մեծ աշխատանք է կատարվել, և դա կշարունակվի ապագայում։ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Ինչպես գիտեք՝ անցած տարվա սեպտեմբերին երկու երկրների նախագահների մասնակցությամբ կատարվել է Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքը։ Ակնկալվում է, որ շինարարությունը կավարտվի առաջիկա  օրերին»,- նշել է դիվանագետը։

Նշենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ, որն իրականացնում են Ադրբեջանի պետական նավթային SOCAR և թուրքական պետական գազային BOTAŞ ընկերությունները։ Թուրքիայի տարածքում գազատարի երկարությունը կազմելու է մոտ 85 կմ։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ գազամուղի թողունակությունը 2 մլրդ մ³ է, որը 4 անգամ գերազանցում է Նախիջևանի պահանջարկը։ Նախիջևանն այս պահին իրանական գազ է ստանում 2004 թվականին Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանի Աստարա քաղաք, որն իրանական գազամատակարարման ցանցին միացած չէ։ Դրա դիմաց Իրանը գազ է մատակարարում Նախիջևանին ամբողջ ծավալի 85 տոկոսի չափով, իսկ 15 տոկոսը տարանցման վճարն է։

Թուրքիան իր հերթին գազ է ստանում Իրանից։ Իգդիր-Նախիջևան գազատարը Թուրքիան ցանկանում է օգտագործել Իրանի հետ բանակցություններում՝ տարբեր հարցերում իր համար ձեռնտու լուծումներ ստանալու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի