Ինձ համար ամենահարազատ պաշտոնն ազատ քաղաքացին է․ Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Երևանը խելքով ու սրտով կառավարելու խոստում տված «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Factor.am-ին ասաց, որ չափազանց կարևոր է իր համար այն, որ քաղաքացին վստահի ընտրությունների արդյունքերին․ «Քաղաքացին պիտի հավատա, որ ինքը Երևանի ամենակարևոր մասնիկն է և առանց այդ մասնիկների, որոնք շատ կարևոր են, չկա Երևան»։

«Իմ մասնագիտությունը պրոֆեսիոնալ քաղաքականությամբ զբաղվելն է և դրա դրսևորումներից մեկն էլ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելն էր»,- ասաց Զեյնալյանը։

Իսկ հարցին էլ՝ Արդարադատության նախարարի՞, թե՞ քաղաքապետի պաշտոնն է ավելի նախընտրելի պատասխանեց․ «Ինձ համար ամենահարազատ պաշտոնն ազատ քաղաքացին է»։

Զեյնալյանին հիշեցրինք, որ «Լույս» դաշինքը, նախքան թեկնածուի անունը հայտարարելը, ասում էր, որ այնպիսի թեկնածու կառաջադրեն, որն անխոցելի կլինի։ Արդյոք ինքն իրեն անխոցելի՞ է համարում՝ հարցին պատասխանեց․ «Դա իմ ընկերների համոզմունքն է, ես հարգում եմ այն և չեմ ուզում ընդդիմանալ»։

Քաղաքապետի թեկնածուն ընտրվելու դեպքում առաջնային է համարում աղբահանության, տրանսպորտի և տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։

«Երևանն ունի իրեն բնորոշ, աննկարագրելի էներգետիկա, որը շենքերով, շինություններով, ճարտարապետությամբ չէ, այլ երևանցիով է պայմանավորված»,- նկարագրելով Երևանն ու երևանցուն` ասաց Արտակ Զեյնալյանը: Իրավապաշտպան, իրավաբան, նախարար Զեյնալյանը դժվարացավ նշել, թե ինչի համար է ափսոսում։ Ասաց` իհարկե կլինեն նման դեպքեր էլ կլինեն, բայց որևէ դրվագ չառանձնացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան