Գարեգին Բ-ն Բաքվում կրոնական կազմակերպությունների առաջնորդների հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Նոյեմբերին Բաքվում կայանալիք կրոնական առաջնորդների հանդիպմանը մասնակցելու հրավեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը չի ստացել, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Կովկասի մահմեդականների գրասենյակի մամուլի ծառայությունը, հայտնել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի շրջանակում Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Կրոնական սուբյեկտների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի, Կովկասի մահմեդականների գրասենյակի,ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից Բաքվում կանցկացվի կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադենը հայտարարել էր, որ կքննարկվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Բաքու հրավիրելու հարցը։

Կրոնական առաջնորդների առաջին և երկրորդ գլոբալ գագաթնաժողովները անցկացվել են Բաքվում 2010 թվականի ապրիլին և 2019 թվականի նոյեմբերին։

Հիշեցնենք՝ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանը Բաքվից հրավեր է ստացել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով մասնակցելու Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնագրի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։ Հովհաննիսյանը հայտնել էր, որ COP29-ին մասնակցության հարցը ներկայում քննարկվում է Կառավարությունում:

Մանյա Պողոսյան