«Վրացական երազանքը» դեմ է ընտրությունների միջազգային հետաքննությանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ընտրախախտումների հետ կապված բողոքները կքննարկվեն Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ «Edison Research»-ի կողմից exit poll-ի կեղծումը, ըստ նրա, պահանջում է միջազգային հետաքննություն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Այս երկրում գործում է Վրաստանի իրավասությունը, ոչ թե որևէ այլ երկրի։ Վրաստանի վարչակազմն ու դատարանները համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին»,- ասել է նա:

Պապուաշվիլին հավելել է, որ նախկինում վրացական դատարանների որոշումները կասկածի տակ էին դրվել, օրինակ, «Ռուսթավի 2»-ի, ինչպես նաև Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի և Միխեիլ Սաակաշվիլիի գործերով, սակայն, ի վերջո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է դրանց օբյեկտիվությունը։

«Մենք շատ լավ ներքին հետաքննություն ենք անցկացնում ամեն ինչի հետ կապված, եթե անհրաժեշտություն կա, ապա դա առաջին հերթին նշանակում է բողոքների քննարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից»,- ասել է Պապուաշվիլին՝ ի պատասխան ԱՄՆ Պետքարտուղարության և տեղական հասարակական կազմակերպությունների հայտարարությունների, թե անհրաժեշտ է ընտրախախտումների միջազգային հետաքննություն անցկացնել:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը միանում է միջազգային և տեղական դիտորդներին՝ կոչ անելով հետաքննել հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրություններում հայտնաբերված խախտումները։ Նա չի հստակեցրել՝ արդյո՞ք հետաքննող մարմինը պետք է լինի վրացական, թե՝ ոչ, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցում է եվրոպացի գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե որ մարմինը նպատակահարմար կլինի նման հետաքննություն անցկացնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի