Պատերազմը միջազգայնացվում է․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահի հետ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր մասնակցության հարցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Քննարկել ենք հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունն Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է և դուրս է գալիս երկու երկրների սահմաններից»,- գրել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքում։

Նա ասել է, որ Հարավային Կորեայի նախագահին «թարմ տվյալներ է տրամադրել մարտական ​​գոտու անմիջական մերձակայքում 3 հազար հյուսիսկորեացի զինվորականների ռուսական զորավարժարանների մասնակցության և նրանց թիվը շուրջ 12 հազարի հասցնելու կանխատեսման մասին»։

«Պայմանավորվել ենք ուժեղացնել հետախուզական և փորձաքննության տվյալների փոխանակումը»,- նշել է Զելենսկին։

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ ռազմական համագործակցությունն իրականացվում է «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է ամռանը Փհենյանում և վավերացվել Պետդումայի կողմից աշնանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ չէր հերքել Հյուսիսային Կորեայից ռազմական անձնակազմի տեղափոխումը՝ ասելով․ «Ինչ և ինչպես մենք կանենք այդ հոդվածի շրջանակում (ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին), մեր գործն է»։

Սեուլն էլ հայտնում է, որ Հարավային Կորեայի և Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են ռազմավարական խորհրդակցություններ անցկացնել՝ համատեղ արձագանքելու Մոսկվայի և Փհենյանի միջև անօրինական ռազմական համագործակցությանը, այդ թվում՝ հյուսիսկորեական զորքերի տեղակայմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի