Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ

Լուրեր

20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով, հայտնում է Sweden Herald-ը։

Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսի գրավոր մեկնաբանությունում նշվում է, որ Վրաստանում զարգացումները «վաղուց տագնապալի էին», իսկ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները հաստատում են դա։

Նշվում է, որ «ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է վիճելի խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դնում ընդդիմությունը և միջազգային դիտորդները»։

Պաշտոնյան պնդում է, որ «երկրի քաղաքացիական հասարակությանն իր ժողովրդավարական դերի կատարումը խափանելու փորձերը, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են ԵՄ նորմերին և արժեքներին»:

«Այդ պատճառով կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղիղ համագործակցությունը, որը դեռ շարունակվում էր, այդ թվում՝ Վրաստանի հարկային վարչության հետ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի