Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Լոնդոն՝ քննարկելու պաշտպանական և առևտրի ոլորտում համագործակցությունը

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին առաջին պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա։ Իր բրիտանացի գործընկերոջ՝ արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ, ի թիվս այլ հարցերի, թուրք պաշտոնյան կքննարկի նաև երկկողմ առևտրային համաձայնագրերի և պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցերը։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Նշվում է, որ Ֆիդանը փոխանցելու է Թուրքիայի պատրաստակամությունը՝ վերաբանակցելու և ընդլայնելու Բրիտանիայի հետ Ազատ առևտրի համաձայնագիրը, որը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո։ Այս քայլը դիտարկվում է որպես իր հիմնական առևտրային գործընկերներից մեկի հետ տնտեսական կապերը խորացնելու՝ Թուրքիայի ջանքերի մի մաս: Երկու երկրների միջև առևտրի ընթացիկ ծավալը 2023 թվականին հասել է 19,5 միլիարդ դոլարի, և երկու կառավարություններն էլ մտադրություն են հայտնել այն հասցնել 30 միլիարդ դոլարի։

Բացի այդ, Ֆիդանն ու Լամին քննարկելու են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել երկու դաշնակից երկրները պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Ակնկալվում է, որ բանակցությունների առանցքային հարցերը կլինեն նաև ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հարցերը։

Ֆիդանի այցը նաև կընդգծի Թուրքիայի դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման վերաբերյալ։ Թուրք պաշտոնյան կանդրադառնա Անկարայի մտահոգություններին Գազա մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունների հետ կապված, Իսրայելի վերջին հարվածներին հետո Լիբանանում և Իրանում տիրող իրավիճակին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի