Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության անկեղծ ջանքերին, ցանկանում շուտափույթ բարի լուր ստանալ․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարության երեկվա նիստից հետո իր ուղերձում անդրադարձել է նաև Ստամբուլում անցկացված «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպմանն ու Հայաստան-Ադբեջան կարգավորման գործընթացին։

«Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում մենք մեր երկրում հյուրընկալել ենք Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներին։ Մենք ցանկանում ենք առաջիկայում այդ մեխանիզմը ապահովել ինստիտուցիոնալ կառուցվածքով»,- ասել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ու «օկուպացիայի ավարտով» Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության բացառիկ հնարավորություն կա։

«Այժմ խաղաղության քամիներ են փչում այս տարածաշրջանում, որը ժամանակին հայտնի էր ցավով, օկուպացիայով և հակամարտությամբ: Մենք ուշադիր հետևում ենք այս ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին։ Մեր ցանկությունն է շուտափույթ ստանալ բարի, լավ ու բարեբեր լուր, քանի դեռ այդ գործընթացը սաբոտաժ անողներին հնարավորություն չի տրվել»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ  «շարունակելու են աշխատել կայուն խաղաղության համար ադրբեջանցի եղբայրների հետ համաձայնեցմամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի