Բաքուն և Իսլամաբադը Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմական համագործակցության ընդլայնման և զորավարժությունների ինտենսիվացման հարցեր են քննարկել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական կապերը հիմնված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։ Հատկապես ընդգծվել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։

Հասանովը նաև Պակիստանի պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։

Միրզան իր հերթին ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը ադրբեջանա-պակիստանյան ռազմական համագործակցության զարգացման գործում։ Նա նաև շնորհավորել է «Արցախյան պատերազմում հաղթանակի կապակցությամբ»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ հանդիպմանն էլ քննարկվել է երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Ընդգծվել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև համատեղ երկկողմ և եռակողմ զորավարժությունների ինտենսիվությունը մեծացնելու անհրաժեշտությունը, քննարկվել են հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի