Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կարող է դիտարկել շփումների մասին Վրաստանի առաջարկը, եթե այդպիսին լինի։ Այս մասին հայտարարել  է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Քուվեյթի իր պաշտոնակից Աբդալլա Ալ-Յահյայի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մեր վրացի հարևաններից ինչ-որ լրացուցիչ առաջարկներ լինեն շփումների հետ կապված, իհարկե, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք շփումներից չենք խուսափել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք, ՌԴ-ն Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության, եթե նրանք հնարավոր համարեն Մոսկվա գնալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկրում անցկացված ընտրություններում դարձել են ռուսական հատուկ գործողության զոհը։ Նա նշել էր, որ չի ճանաչում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Միաժամանակ, Վրաստանի վարաչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ առայժմ չեն ծրագրում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի