Քաղաքացին ձերբակալվել է՝ Կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով․ ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից այն մասին, որ անհայտ քաղաքացին բենզատար մեքենան կայանել է Հանրապետության Հրապարակի կենտրոնում, ապա՝ դիմել փախուստի: Միաժամանակ հաղորդում է ստացվել ոստիկանությունից առ այն, որ անհայտ քաղաքացին Երևան-Սևան մայրուղում գտնվող բենզալցակայանից առևանգել է անհայտ մակնիշի բենզատար և հեռացել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին, 264-րդ հոդվածի 1-ին և 297-րդ հոդվածի 1-ին մասերով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ հիշյալ անձը Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ է: Վերջինս, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մասնաշենքում կատարվել են դեպքի վայրերի զննություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Հանրապետության հրապարակի կենտրոնական մասում կայանված է եղել «ԿԱՄԱԶ» մակնիշի, բենզատար մեքենա։ Պարզվել է նաև այն ընկերությունը, որին պատկանում է նշված բենզատարը, որի պահոցում բենզին չի եղել:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը մուտք է գործել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։

Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Տեսնելով, որ նշված անձը ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածք է դրսևորում՝ ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է, ապա մուտք գործել արդեն դիմացի մասնաշենքի ընդունարան, որտեղ չենթարկվելով ոստիկանության ծառայողի՝ հեռանալու վերաբերյալ պահանջին, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը, տեղադրման վայրից պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո միայն օգնության հասած ոստիկանության մյուս աշխատակիցների հետ միասին հաջողվել է վնասազերծել նշված անձին։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանից բենզատար մեքենան առևանգելու հանգամանքները, դրան ձերբակալված անձի առնչությունը և դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

շ