Ուկրաինան չի վախենում Թրամփի հաղթանակից․ ռազմական աջակցություն կտրվի․ Երմակ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուկրաինան չի վախենում ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից. ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ցանկանում թույլ տալ, որ ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը հաղթի պատերազմում։ Այս մասին իտալական Corriere Della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը․ փոխանցում է РБК-Украина-ն։

«Մենք չենք վախենում, գրեթե երեք տարվա պատերազմից հետո ի՞նչ պետք է անենք, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, նրանք մեր հիմնական դաշնակիցն են, և մենք լավ գիտենք, որ ամերիկյան հասարակությունը մեզ հետ է»,- ասաց Երմակը:

Նա հիշեցրեց նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հանդիպումները Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ, որոնք «ջերմ էին»։ Երմակի խոսքով՝ Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ նույնպես «շատ լավ է անցել»։

«Ես ներկա էի, չեմ մանրամասնի, դա փակ դռների հետևում էր, բայց կարող եմ ասել, որ մենք վերադարձանք Միացյալ Նահանգներից՝ վստահ լինելով, որ երկու թեկնածուներից և ոչ մեկը չի ցանկանում թույլ տալ Պուտինին հաղթել այս պատերազմում, և որ ռազմական աջակցությունը կտրվի»,- նշել է գրասենյակի ղեկավարը։