Վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան․ Կոբախիձե

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, վրաց ժողովուրդն առանց այլընտրանքի մեկ ընտրություն կատարեց, նա ընտրեց խաղաղությունը և ընտրեց երկրի զարգացումը, երկրի լուսավոր, եվրոպական ապագան․ գրում է Վրաստանի առաջին ալիքը։

Կոբախիձեի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր մարդու, ով ներգրավված է եղել «Երազանքի» նախընտրական արշավում։

«Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին, ընտրողներին, վրաց հասարակությանը, որ այս տարիների ընթացքում վրաց ժողովուրդը մեր կողքին էր նույնիսկ ամենադժվար պահերին։ Ինչպես գիտեք, ընտրություններն առանձնահատուկ կարևոր պահ են ցանկացած երկրի կյանքում, և նույնիսկ այս կարևորագույն պահերին վրաց ժողովուրդը կանգնեց մեր կողքին և կատարեց միակ, այլընտրանքային ընտրությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր մարդու, ով ներգրավված է եղել մեր նախընտրական քարոզարշավում, մեր նախընտրական շտաբները, 73 նախընտրական շտաբներ են ստեղծվել ամբողջ երկրում, շատ մարդիկ են ներգրավվել նախընտրական քարոզարշավին, քարոզչությանը, ընտրողների մոբիլիզացիային։ Առանձնահատուկ է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը մեր ընդհանուր հաղթանակում։ Ընդհանուր առմամբ ստացել ենք մոտ 1 մլն 120 հազար ձայն, ինչը ռեկորդային թիվ է 2012 թվականից ի վեր։ Մենք հանրությանը ասում էինք, որ դա հանրաքվեին հավասար ընտրություն է, և իր կարևորությամբ 2012 թվականի ընտրությունների նմանը: Այս ուղերձը հենց ընտրողներին է հասել, և դա կապված է խորհրդարանական ընտրությունների աննախադեպ մասնակցության հետ։ Հաղթանակը շատ տպավորիչ է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։