Տուն գնելու ամենահեշտ ճանապարհը․ հիփոթեքային հատուկ հնարավորություններ Ամերիաբանկից՝ TOON EXPO-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ հենց այս կարգախոսով է հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը մասնակցում Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսին՝ TOON EXPО 2024-ին։

Դուք հնարավորություն ունեք այցելելու Ամերիաբանկի տաղավար և ընտրելու հիփոթեքային վարկավորման այն տարբերակը, որն ամենաշատն է համապատասխանում Ձեր կարիքներին ու նախընտրություններին: Անկախ նրանից՝ տունը Երևանում է, մարզում, թե արտերկրում, Դուք էլ ռեզիդենտ եք, թե սփյուռքի ներկայացուցիչ, այստեղ կգտնեք լավագույն տարբերակը և ձեռք կբերեք անշարժ գույք։

Տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկի հաստատում՝ գործընթացը կարող եք կատարել առանց բանկ այցելելու, ցանկացած վայրից՝ 5 րոպեի ընթացքում։ MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով, ինչպես նաև 31 բրոքերի կողմից առաջարկվող երկրորդային շուկայից 1000-ից ավելի բնակարան։ Էքսպոյի շրջանակում Ամերիաբանկն առաջարկում է առաջնային շուկայից տուն գնելու հատուկ պայմաններ՝ տարեկան 12,5% տոկոսադրույքով՝ 13 տոկոսի փոխարեն։

Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկ նաև սփյուռքի հայրենակիցների համար՝ անկախ նրանց բնակության երկրից։ Նրանք կարող են գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։ Վարկը տրամադրվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների, նույնիսկ եթե դիմողը Հայաստանում գրանցված եկամուտ չունի։

Ամերիաբանկն առաջարկում է նաև ներդրումային վարկ։ Սա Հայաստանում միակ վարկատեսակն է, որը թույլ է տալիս ձեռք բերել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և ստանալ լրացուցիչ եկամուտներ։ Բացի այդ, վարկը հասանելի է նաև Հայաստանում և արտերկրում բաժնեմասեր գնելու կամ բիզնես ներդրումներ կատարելու համար։

Ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկի մասնագետները Տուն էքսպոյի բոլոր երեք օրերին խորհրդատվություն կտրամադրեն տեղում։ Բանկը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը հիփոթեքային վարկերի շուկայում՝ 22% մասնաբաժնով և ավելի քան 285 միլիարդ դրամ վարկային պորտֆելով։ Ուշագրավ է, որ այս տարվա առաջին 9 ամսում բանկի հիփոթեքային վարկերի մոտ 50%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome հարթակի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան