X-ն արգելափակել է Թուրքիայում վտարանդի թուրք լրագրողների և ակտիվիստների ավելի քան 100 օգտահաշիվների մուտքը

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

X սոցիալական ցանցն արգելափակել է 100-ից ավելի օգտահաշիվներ, որոնք պատկանում են թուրք լրագրողներին, ակտիվիստներին և աքսորավայրում բնակվող լրագրողների կողմից ղեկավարվող մեդիա կազմակերպություններին։ Արգելափակված օգտահաշիվների թվում են նրանք, որոնք պատկանում են վտարանդի լրագրողներ Ջևհերի Գյուվենը, Սևինչ Օզարսլանը, Յավուզ Արսլանը, Էմրե Ուսլուն ու այլք, ինչպես նաև հայտնի լրագրողներ Ջան Դյունդարն ու Ամբերին Զամանը, որոնք հայտնի են թուրքական կառավարության հասցեին իրենց քննադատական ​​հաղորդումներով, նաև Bold Medya լրատվական կայքի X հաշիվը։

Ըստ X-ում հրապարակված ցուցակի՝ Թուրքիայում արգելափակվել է, ընդհանուր առմամբ, 107 հաշիվ:

Հաշիվների արգելափակումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարեց, որ ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը հայտնաբերել և հետաքննում է սոցիալական ցանցերի 177 օգտատերերի, որոնք, իբր, FETO-ի քարոզչությունն են տարածել կամ կիսվել են հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին գովաբանող հաղորդագրություններով նրա մահից հետո։ Այս օգտատերերից մի քանիսը ցավակցություններ են հայտնել Գյուլենի մահվան կապակցությամբ։

Լրագրող Օզարսլանի ձեռք բերած դատական ​​փաստաթղթի համաձայն՝ նրա հաշիվն արգելափակվել է Անկարայի դատարանի կողմից՝ Թուրքիայի հեռահաղորդակցության վարչության (BTK) դիմումի հիման վրա՝ Գյուլենի վերաբերյալ սոցիալական ցանցերում նրա հրապարակումներում ահաբեկչական քարոզչություն տարածելու պատճառով։ Դատարանի որոշման մեջ ասվում է, որ, ընդհանուր առմամբ, 119 URL հասցեներ պետք է արգելափակվեն՝ պատճառաբանելով, որ դրանք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանն ու հասարակական կարգին:

Լրագրող Ամբերին Զամանի X-ի օգտահաշվի արգելափակումը, սակայն, թվում է, կապված չէ Գյուլենի մասին որևէ գրառման հետ։ X-ում Զամանը նշել է, որ իր հաշիվն արգելափակվել է՝ 2022 թվականի հոկտեմբերին Աթենքում արված գրաֆիտիով լուսանկար տարածելու համար, որի վրա գրված էր՝ «Վեր կաց՝ հանուն Ռոժովայի»: Նա նշել է, որ գրաֆիտին հետաքրքիր է համարել՝ մտածելով, որ այնտեղ կան մարդիկ, որոնք գիտեն Ռոժովայի մասին, որն օգտագործվում է Սիրիայի քրդական մասերի համար:

«Ամոթ X-ին և Իլոն Մասկին իմ օգտահաշիվն արգելափակելու՝ թուրքական դատարանի որոշումը կատարելու համար՝ ամենաանմեղսունակ թվիթի պատճառով։ Ես Վաշինգտոնում տեղակայված անկախ ամերիկյան մեդիա կազմակերպության գլխավոր թղթակիցն եմ և կատարում եմ իմ աշխատանքը: Սա վիրավորական է և վախկոտ արարք»,- գրել է լրագրողը։

Ուշագրավ է, որ արգելափակումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը հանդիպել է X-ի ներկայացուցիչների հետ։

Հավելենք, որ 2023 թվականի մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ X-ը կատարել էր Թուրքիայի կառավարության դիմումը՝ գրաքննության ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կառավարությանը քննադատող 4 օգտահաշիվներ և 409 թվիթներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի