Էրդողանը հայտնել է «Ուկրաինայում հրադադարի՝ Պուտինի ցանկության» մասին

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ բանակցություններում տեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ուկրաինայում հրադադարի ցանկությունը»։

«Բացի Սևծովյան հացահատիկային միջանցքի աշխուժացման և ականազերծման խնդիրներից՝ մենք Վլադիմիր Պուտինի և նրա պատվիրակության հետ հանդիպման ժամանակ տեսանք, որ ակնկալիքներ կան գերիների փոխանակման հետ կապված։ Ներկայում մենք ուշադիր հետևում ենք փոխանակման հետ կապված քայլերին։ Շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի խնդիրները լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է՝ Անկարայի ցանկությունն է՝ շուտափույթ բանակցություններ սկսել երկու երկրների միջև խաղաղության հասնելու համար։

«Մենք շարունակելու ենք անխոնջ աշխատել դրան հասնելու համար։ Շարունակում ենք ընդգծել, որ պատերազմում հաղթողներ և խաղաղ պայմաններում պարտվողներ չեն լինելու։ Այս պատերազմն անպայման կավարտվի, և մենք ձգտում ենք այն ավարտին հասցնել առանց ավելի շատ արյուն ու արցունք թափելու»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի