ՄՔԴ-ն Մոնղոլիային մեղադրում է Պուտինին ձերբակալելուց հրաժարվելով՝ պարտավորությունները չկատարելու համար

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:55
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Մոնղոլիային մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ՝ 2024 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց հրաժարվելու համար, գրում է Current Time-ը։

Մոնղոլիան, չձերբակալելով Պուտինին և նրան դատարանին չհանձնելով, չի կատարել այս հարցում համագործակցության վերաբերյալ դատարանի խնդրանքը, ինչը հակասում է Հռոմի ստատուտի դրույթներին և խոչընդոտում է դատարանին իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնել, ասվում է նախաքննական պալատի հաղորդագրության մեջ։

ՄՔԴ-ն մատնանշում է, որ որևէ մեկի դիվանագիտական անձեռնմխելիությունը, ներառյալ՝ նախագահական, խոչընդոտ չէ միջազգային դատարանի որոշման կատարման համար:

«Հաշվի առնելով Մոնղոլիայի՝ դատարանի հետ համագործակցելուց հրաժարվելու լրջությունը՝ Պալատն անհրաժեշտ համարեց հարցը փոխանցել Մասնակից պետությունների ասամբլեային»,- հավելել է դատարանը։

Մոնղոլիա այցը Պուտինի առաջին ուղևորությունն էր երկիր, որը վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը։ ՄՔԴ-ն նրա ձերբակալության օրդեր է տվել 2023 թվականի մարտին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի