Երևանում առաջին անգամ կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 26-30-ը առաջին անգամ Երևանում կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն: Այն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնի և Գոնչարով ստուդիայի համագործակցությամբ։

Նախագծի շրջանակերում 4 օր շարունակ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենան համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ և ֆլեյտայի համաշխարհային ապրանքանիշերի ցուցահանդես-աշխատարան:

Փառատոնի հյուրերն են՝ Ֆրանկֆուրտի օպերային նվագախմբի մենակատար, Ժնևի ֆլեյտայի միջազգային մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր (2023թ.) Ելիզավետա Իվանովան (Ռուսաստան / Գերմանիա), Բարոկ ֆլեյտահար (տրավերս ֆլեյտա) Լայպցիգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Utrecht Early Music Festival, Musicora Paris, Avignon Festival, Stockholm Early Music, Innsbrucker Festwochen der Alten Musik փառատոների մասնակից Բենեդեկ Չալոգը (Հունգարիա), Ղազախստանի պետական  ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, Ղազախստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, Concours international du jeune flutiste միջազգային մրցույթի հաղթող, Marcel Bleustein ֆրանսիական հեղինակավոր հիմնադրամի մրցանակակիր Երժան Կուշանովը (Ղազախստան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր, ֆլեյտայի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և ժյուրի Նարեկ Ավագյանը (Հայաստան), բազմաթիվ հեղինակավոր պատանեկան և երիտասարդական միջազգային մրցույթների, այդ թվում՝ Տոկիոյի ֆլեյտայի միջազգային մրցույթի, Շչելկունչիկ հեռուստատեսային մրցույթի, Գնեսինների անվան ֆլեյտայի միջազգային մրցույթի դափնեկիր Էլեն Վիրաբյանը (Ռուսաստան / Հայաստան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար, Երևանի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր, Վերածնունդ  քառյակի ֆլեյտահար, ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» նախագծի հրավիրյալ դասախոս Արման Աբրահամյանը (Հայաստան)․ Վարշավայի ուսուցիչ֊-կատարողների  միջազգային մրցույթի հաղթող, Գնեսինների անվան մասնագիտական երաժշտական  դպրոց֊ քոլեջի դասախոս Զառա Փարվանյանը (Ռուսաստան / Հայաստան)։

Փառատոնային համերգները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Փառատոնի օրերին վարպետության դասեր կանցկացնեն Ելիզավետա Իվանովան, Բենեդեկ Չալոգը, Նարեկ Ավագյանը, Զառա Փարվանյանը և Երժան Կուշանովը:

Տեղի կունենան դասախոսություններ Լայպցիգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Բենեդեկ Չալոգի ղեկավարությամբ:

Համերգային դահլիճի ճեմասրահում կանցկացվի ֆլեյտաների և ակսեսուարների ցուցահանդես, Ֆլեյտայի մոսկովյան կենտրոնի կողմից կներկայացվեն համաշխարհային հայտնի բրենդների նմուշներ։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ «Flute Bridges» միջազգային նախագծի հիմնադիր՝ Վարդան Վիրաբյան: