Թուրքիայի ՆԳՆ-ն պարզել է ահաբեկչության մասնակից կնոջ ինքնությունը

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Փորձագետները պարզել են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցած կնոջ, ինչպես նաև նրա հետ սպանված գրոհայինի ինքնությունը։ Պարզվել է, որ նա Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամ է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Անկարայում՝ ռազմական ինքնաթիռներ և տիեզերական տեխնիկա արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել են կրակոցներ։ Իրավապահ մարմինները վերացրել են երկու հարձակվողներին։

Անկարայի գլխավոր դատախազությունը ահաբեկչության գործով հետաքննություն է սկսել։

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 22-ը: Թուրքական իշխանությունները կարծում են, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ամենայն հավանականությամբ, իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի