ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի միջև կնքված համաձայնագրում գաղտնի կետ կա Ուկրաինա հյուսիսկորեական զորքերի ուղարկման վերաբերյալ․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամերիկյան The Wall Street Journal-ը, հղում անելով ռուսական հետախուզության նախկին աշխատակցին, հայտնում է, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան գաղտնի պայմանավորվել են շուրջ 1000 հյուսիսկորեացի զինվորների ուղարկել Ուկրաինա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ Մոսկվայի և Փհենյանի միջև համաձայնագրում, որը երկու երկրների ղեկավարները ստորագրել են այս տարվա ամռանը, ներառվել է գաղտնի կետ, որը թույլ է տալիս Հյուսիսային Կորեային ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ Աղբյուրը պնդում է, որ ԿԺԴՀ-ի զինվորականները կմեկնեն Ուկրաինա՝ «Ռուսաստանի փորձից ուղղակիորեն սովորելու, թե ինչպես պատերազմ վարել»։

«Հյուսիսկորեական զորքերի մեծ մասը դեռևս մնում է զգալի առաջնագծից հեռու, նրանց ցույց է տրվում, թե ինչպես են ռուսները լուծում նյութատեխնիկական հարցերը և վարում ռազմաճակատի մարտավարությունը, ինչպես նաև նոր պատկերացումներ են ստանում ժամանակակից անօդաչու թռչող սարքերի պատերազմի մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

Ամերիկյան անանուն աղբյուրները WSJ-ին հայտնել են նաև, որ, ըստ իրենց ենթադրությունների, ԿԺԴՀ-ի զինվորականներն իսկապես պատրաստվում են Ռուսաստանում, սակայն այս ապացույցը չի կարելի անվանել հարյուր տոկոս, և պարզ չէ, թե կոնկրետ քանի՞ զինվորականի մասին է խոսքը և որո՞նք են նրանց խնդիրները։

WSJ-ն, վկայակոչելով Սեուլի Կունմին համալսարանի առաջատար հետազոտող Ֆյոդոր Տերտիցկիին, նշում է, որ Հյուսիսային Կորեան նախկինում ռազմական անձնակազմ է ուղարկել տարբեր պատերազմների, այդ թվում՝ Եգիպտոսի ռազմաօդային ուժերի համար օդաչուների, ինչպես նաև «տասնյակ զինվորների» Սիրիա և Զիմբաբվե։ Սակայն, նրա խոսքով, հազարավոր զինվորականների ուղարկելը վտանգ է ներկայացնում ԿԺԴՀ իշխանությունների համար, քանի որ նրանք կարող են հանձնվել կամ փախչել, նաև կարող են ենթարկվել արտաքին գաղափարական ազդեցությունների։

Ավելի վաղ էլ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվորականի ուղարկել՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի